Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Նադալ-Ջոկովիչ հետաձգված եզրափակիչը՝ երկուշաբթի

Նադալ-Ջոկովիչ հետաձգված եզրափակիչը՝ երկուշաբթի
10.06.2012 | 11:53

Այսօր Ֆրանսիայի բաց առաջնության Ռաֆայել Նադալ-Նովակ Ջոկովիչ եզրափակիչ խաղի օրն էր: Արդեն երկրորդ սեթից հետո կազմակերպիչներն անձրևի ու քամու պատճառով հարկադրված եղան դադարեցնել հանդիպումը: Այդ պահի դրությամբ վստահ հաղթանակ էր տանում իսպանացին (6:4, 6:3): Որոշակի ընդմիջումից հետո վերսկսված խաղում սերբը սեթերի տարբերությունը կարողացավ հասցնել նվազագույնի, ապա և առաջ անցնել չորրորդի սկզբնահատվածում, սակայն ամբողջության մեջ այն անավարտ մնաց դարձյալ նույն աննպաստ եղանակային պայմանների պատճառով: Առաջնության կազմակերպիչները ստիպված են եղել եզրափակչի խաղարկումը տեղափոխել երկուշաբթի: Բնականաբար այն կշարունակվի ընդհատված տեղից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ